Բուդվայում (Չերնոգորիա) մեկնարկած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ուներ:
Երեկոյան մրցահերթում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պայքարի մեջ ներգրավվեց Լեհաստանի ուժեղ դպրոցը ներկայացնող Ժակլինա Կլաուդիա Կոսիոլեկի հետ մենամարտով ու վստահ հաղթանակ տարավ: Էլիդան առաջին եւ երկրորդ ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ինչը բավարար եղավ, որպեսզի մրցավարները եզրափակիչ գոնգից հետո հաղթանակը միաձայն շնորհեն հայաստանցուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ