Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային փոքրամասնությունները և մեդիան»

Հոկտեմբեր 15,2022 20:38

Հոկտեմբերի 14-15-ին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ը կազմակերպել էր դասընթաց ՝ «Ազգային փոքրամասնությունները և մեդիան» խորագրով։

Դասընթացը կազմակերպված էր ապագա լրագրողների համար․ նպատակն էր, որ լրագրողները ծանոթանան ազգային փոքրամասնությունների կրոնին, տարածված կարծրատիպերին և մշակույթին։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին՝ Հայաստանում և աշխարհում եզդիների իրավունքները պաշտպանելու նպատակով։ Կազմակերպությունը մատուցում է նաև  իրավաբանական և հոգեբանական անվճար խորհրդատվություն։

Դասընթացի սկզբում ելույթ ունեցավ ԵՀՀ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը՝  ծանոթացնելով ծրագրի մասին։

ՄԻԵԿ նախագահ, Ազգային փոքրամասնությունների իրավունքի փորձագետ Մուրազ Շամոյանը պատմեց, թե ովքեր են եզդիները, ընդհանուր ակնարկ ներկայացրեց վերջիններիս կրոնի և մշակույթի մասին։

Լրագրող Շուշանե Սաքունցը պատմեց Xirat Media-ի մասին․ կայքի նպատակն է՝ լուսաբանել եզդիների կրոնին, իրավունքներին, տնտեսական  և այլ խնդիրներին առնչվող հարցերը։
Սոսո Զաքարյանը լրագրողների ներկայացրեց մեդիադաշտում տիրող սխալները բացերը լուսաբանման ընթացքում, որից հետո լրագրողները թիմային աշխատանք կատարեցին։

Հայկ Աբրահամյանը՝ Խտրականությունների դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի նախագահը, լրագրողներին պատմեց, թե ինչպես հակազդել ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների վերաբերյալ հանրային ընկալումների վնասակար դրսևորումներին։

Լիանա ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31