Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության 2-րդ մրցումային օրը: Այսօր հարաբերությունները պարզեցին պատանիները:
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամ, 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը պարտության մատնեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց չեմպիոնական ոսկե մեդալը: Մեր երկրի հաշվարկին եւս երկու բրոնզ բերեցին Մարտին Մանուկյանը (58 կգ) եւ Էրիկ Սաղաթելյանը (+98 կգ): Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երկու օրվա արդյունքով մեր սամբիստները ընդհանուր առմամբ նվաճել են 14 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե եւ 14 բրոնզե:
Վաղը մրցագորգը տրամադրվելու է երիտասարդ մարզական սամբիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ