Չերնոգորիայում ընթացող բռնցքամարտի եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանից այսօր առաջինը ռինգ մտավ 57 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը, որը որակավորման փուլում հանդիպեց Հունգարիան ներկայացնող Սաբինա Սուկսի հետ: Մարտն ընթացավ ակտիվ պայքարում, սակայն մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հունգարացուն:
Այսօր երեկոյան մրցահերթում Էլիդա Քոչարյանը (60 կգ) ուժերը չափելու է Լեհաստանի հավաքականի անդամ Ժակլինա Կլաուդիա Կոսիոլեկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ