Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների եւ երիտասարդների առաջնության մեկնարկային օրը Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 14 մեդալ, որից 2-ը` արծաթե:
Պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացել են դեռահասներ. մինչեւ 49 կգ քաշային Միհրան Սլոյանը եւ 50 կգ քաշային Էլիզա Ադամյանը: Այս տարիքային խմբում բրոնզի արժանացել են 41 կգ քաշային Յուլյա Մարտիրոսյանը, 46 կգ` Վիկտոր Բալայանը, 53 կգ` Նարեկ Սիմոնյանը, 58 կգ` Լյովա Մանուկյանը, 64 կգ` Մհեր Օհանյանը եւ +88 կգ`Ռոբերտ Հակոբջանյանը:
Կարդացեք նաև
Մարտական սամբոյի երիտասարդների պայքարում մրցանակային երրորդ տեղին արժանացան. 58 կգ քաշային Զավեն Արզումանյանը, 64 կգ` Գեւորգ Մանուկյանը, 71 կգ` Սամվել Զաքարյանը, 79 կգ` Էրիկ Հովսեփյանը, 98 կգ` Անուշավան Մխիթարյանը եւ +98 կգ` Նորիկ Խուրշուդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ