Այսօր տեղի ունեցավ Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր քաղաքապետ Արկադի Թամազյանի երդմնակալության արարողությունը: Երդմնակալությանը ներկա էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա իր խոսքում նշեց, որ այս օրն իր համար ունի կարեւոր նշանակություն եւ չէր կարող ներկա չգտնվել այս իրադարձությանը: Իսկ հուզմունքը թաքցնել չի ցանկանում. «Ինձ համար 27 տարվա հեռավորությունից դժվար էր պատկերացնել, որ այս օրը երբեւէ գալու է, եւ այն թիմը, որը ես եմ գլխավորում, կարողանալու է ալավերդցուն այսպիսի առաջարկ անել, որից ալավերդցին չկարողանա հրաժարվել: Շատ ուրախ եմ, որ հենց մեր թիմի հետ միասին Արկադի Թամազյանը պատվով անցավ այս դժվարին ճանապարհը՝ քարոզարշավի պայքարի, ընտրությունների եւ հաջողությամբ պսակեց` արձանագրելով զգալի ու տպավորիչ արդյունքներ: Եվ մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ միասին հնարավորություն ունեցանք Ալավերդում ստանձնել կառավարման պատասխանատվություն»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ