Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» բանաձևը

Հոկտեմբեր 15,2022 13:25

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան, Le Grand Conseil de la République et Canton de Genève,) քննարկեց և ընդունեց «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։

Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին).

▪ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան,
▪ ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից,
▪ ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը,
▪ անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

Հղումը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31