Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյան. Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու մարտական հերթապահության իրականացումը. աբսուրդի ժանրից է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2022 10:40

Հարցազրույց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ

– Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

– Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, բայց այն ձեւով, ոնց որ ներկայացված է՝ մեկ շաբաթ ուսուցում, չորս օր ծանոթացում, երկու շաբաթ մարտական հերթապահություն… եթե նախապատրաստում են մարտական հերթապահության համար, մեկ շաբաթ ժամկետը շատ փոքր ժամկետ է։ Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր են մշակել, այդ ինչպիսի՞ արդյունավետություն ունի։

– Նախապատրաստական շրջանը նվազագույնը որքա՞ն պետք է տեւի։

– Գիտեք, այս պարագայում կարեւորն այն է, թե ինչպիսի ծրագրով են դա իրականացնում։ Ասենք, հիմա էլ երիտասարդ զինվորը, որ զորակոչվում է բանակ, միջին հաշվով հինգ ամիս պատրաստություն է անցնում, այդ թվում՝ նաեւ մարտական հերթապահության նախապատրաստման։ Միայն դրանից հետո է թույլատրվում մարտական հերթապահությունը։ Եվ ասեմ, որ այդ ծրագիրն էլ բավական հագեցվածություն ունի, եւ փաստն էլ այն է, որ նույնիսկ դրանից հետո արդյունավետությունը՝ մարտական հերթապահության իրականացման, այդքան էլ բարձր չէ։ Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու այդ մարտական հերթապահության իրականացումը։ Իրականում աբսուրդի ժանրից է։

– Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին դիմակայելու համար մեկ շաբաթ պատրաստություն անցած մարդկանց առաջնագիծ ուղարկելն ի՞նչ է նշանակում։

– Դա նշանակում է ուղղակի, ռուսերեն բառ կա՝ пушечное мясо, թնդանոթի միս։ Մարդկանց ուղղակի անպատրաստ տանել, եսիմ, եթե ուզում են մատաղ անել, թող ասեն՝ մատաղ ենք անում։

– Սա պայմանավորում եք բանակի անձնակազմի անբավարար լինելո՞ւ հետեւանքով, զինծառայողների քանա՞կը չի բավականացնում։

– Քանակը, միանշանակ, կարող է եւ հիմա չի բավականացնում, այսինքն՝ ոչ թե կարող է, իհարկե՝ չի բավականացնում, բայց այդկե՞րպ թվաքանակը լրացնել՝ ավելի լավ է ուղղակի մանեկեններ ունենալ ու դրանով կազմակերպել։

 

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31