Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ․ «Փաստ»

Հոկտեմբեր 15,2022 09:35

Հայաստանը միջազգային հարաբերություններում այն աստիճանի է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ մեր տարածքը արդեն երկորդ անգամ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, սակայն միջազգային հանրությունը և մեր գործընկեր պետությունները, մի քանի դատապարտող հայտարարությունից բացի, Բաքվի ախորժակը զսպող էական քայլեր չեն ձեռնարկում։ Իհարկե, սա ցավալի փաստ է, բայց ողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ներքին լսարանի համար այլ տպավորություն են փորձում ստեղծել։ Օրինակ՝ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի ելույթը մեծ իրարանցում առաջացրեց։ Մերձիշխանական շրջանակներն անմիջապես սկսեցին այն դարձնել դրոշակ՝ նշելով, թե Միրզոյանը շատ հզոր գործիչ է, Լավրովի «պորտը տեղը դրեց», համարյա թե Տիգրան Մեծից հետո նման դիվանագետ չենք ունեցել և այլն։

Իրականում Արարատ Միրզոյանի ելույթը գուցե վատը չէր, դրանում նույնիսկ տեղին ու ճիշտ շեշտադրումներ կային, ու շատերը կարող են համաձայնել դրա հետ, բայց դիվանագիտության նրբությունների համատեքստում խնդիրն այլ է։ Իրականում դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ, այլ հետևողականորեն պետության շահերն առաջ տանելը և արդյունքներ գրանցելը։ Իսկ այս տիպի հանդիպումների ժամանակ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ անելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ավելին, միշտ չէ, որ ինչ-ինչ ակնհայտ իրողությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց իրավիճակ է փոխվում։ Հնարավոր է՝ մերձիշխանական քարոզչամեքենայի օգնությամբ ներքաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքել, բայց դրա փոխարեն երկիրը կկորցնի իր դիրքերը գործընկերների հետ հարաբերություններում։

Նույնիսկ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները իրենց թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակներից, իսկ մի՞թե Հայաստանը այնպիսի մեծ հնարավորություններ ունի, որ կարողանա ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ մուննաթ գալ, որքան էլ, կրկնում ենք, այդ հայտարարությունների մեջ ակնհայտ ճշմարտություններ լինեն։ Հաշվի առնենք նաև, որ այդպիսի քայլերի արդյունքոմ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կարող են անցանկալի վիճակում հայտնվել։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31