Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ կանայք տաք գուլպաներ ու գլխարկներ են գործում զինվորների համար

Հոկտեմբեր 15,2022 13:00

Հարցազրույց Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գեւորգյան-Կարապետյանի հետ

– Ինչպե՞ս ծնվեց զինվորների համար տաք գուլպաներ ու գլխարկներ գործելու գաղափարը:

– Վերջին լարված պատերազմական իրադարձությունների օրերին բոլորս հասկացանք, որ վատ օրերն անցյալում չեն եւ պետք է ամեն մեկս յուրովի օգտակար լինենք թիկունքում։ Գենոֆոնդ միջազգային հիմնադրամի ֆեսբուքյան էջում տեղադրեցինք հետեւյալ հայտարարությունը. «Մեր թիմը կարծում էր, որ պատերազմը անցյալում է, բայց երկու տարի անց, ցավոք, նորից պիտի սկսենք այնտեղից, որտեղից սկսվեց Genofond-ի եւ Homemade.am -ի գործունեությունը։ Վերականգնում ենք «ցավոտ ավանդույթը» եւ փնտրում ենք կանանց, որոնք պատրաստ են զինվորների համար տաք գուլպաներ գործել, իսկ ովքեր չեն կարող գործել, թող թել գնեն եւ փոխանցեն գործողներին։ Խնդրում ենք արձագանքել»:

Մեկ-երկու օրում ստացանք դրական մեծ արձագանք մեր հայրենակիցների կողմից, շատ կանայք արձագանքեցին գործելու պատրաստակամության համար, եղան նաեւ թելեր փոխանցողներ եւ անգամ թել գնելու համար գումար հանգանակողներ։

– Ինչպե՞ս կազմակերպվեց գործընթացը։

– Մոտ 20 կին գործելու պատրաստակամություն հայտնեց, ոմանք ունեին թելեր, իսկ ոմանք թելեր չունեին, ուստի մեր թիմակիցներով արագ թելեր էինք հասցնում։ Շուտով ամենացուրտ եւ թեժ ուղղություններով կուղարկենք մեր առաջին ծանրոցները սահմանապահ տղաներին։ Գործելու պրոցեսը ընթանում է։ Համուզված ենք, որ ընթացքում գործողների թիվը կավելանա եւ կլինեն թելեր նվիրաբերողներ, որպեսզի ավելի շատ տղաների հասցնենք տաք գուլպաներ։


Ի դեպ, որպես հիմնադրամի տնօրեն, ուզում եմ շնորհակալություն հայտնել գործող բոլոր կանանց: Չնայած իրենց հոգսառատ առօրյային, նրանք սիրով գործում են, փորձի փոխանակում են իրականացնում, թելեր հասցնում։ Շատերը աշխատանքից հետո երեկոյան են գործում։ Պարզել ենք՝ այս օրերի ընթացքում գործող կանանց մեջ կան դասախոսներ, մենեջերներ եւ պարզապես օրինակելի հրաշք հայուհիներ։


Արփինե ՀԱՅԿԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31