Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։
Վիրավորին առաջինը օգնության են հասել ՊԱԶ-ի վարորդն ու այնտեղ գտնվող ուղևորները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վերջիններս վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ մակնիշի ավտոբուսը հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական վերականգնողական կենտրոն»-ին պատկանող» ՊՈԱԿ-ներից մեկի հաշվեկշռում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Ապարանի զինկոմն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։