Քիչ առաջ ավարտվեց Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ներառված էր 26 հարց՝ որոնք վերաբերում էին հողօգտագործման հետ կապված թույլտվություններին, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելուն, Աղստև գետի ջրառից ջրի թույլտվությանը։
Համայնքի ավագանին մերժեց 14-րդ հարցի նախագիծը, որով առաջարկվում էր Իջևանի Անկախության 15/1 հասցեում հողատարածք հատկացնել ԹՈՒՄՈ կենտրոն կառուցելու համար։
Իջևան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Համզյանը որոշմանն առարկեց պատճառաբանելով, որ հատկացվող տարածքը ավելի անհրաժեշտ է Իջևանի մարզադպրոցին՝ տարածքն ընդլայնելու համար։
Կարդացեք նաև
«Այդ տարածքում պետք է արհեստական խոտածածկույթ տեղադրվի, քաղաքում ունենք դրա խնդիրը։ ԹՈՒՄՈ-ի համար այլ տարածք կտրամադրենք»,-նշեց ավագանու անդամը։
Թեպետ Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արթուր Այդինյանը նշեց, որ հողատարածքը չի խանգարում մարզադաշտին, այնուամենայնիվ որոշման նախագիծը չընդունվեց։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ