Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի՞թե սա է հայը, մի՞թե վերջնականապես կորցրել ենք մեր արժանապատվությունը, մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել…

Հոկտեմբեր 14,2022 21:01

Թեմակալ առաջնորդի կոչը ներկա կացության առիթով

«Սիրո’վ ծառայեցեք միմյանց»

(Գաղ 5:13)

Սիրելի Հայրենակիցներ,

Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը։

Ինչ անել և ինչպե՞ս անել, որ մենք կուլ չգնանք անընդհատ մեզ խորտակել փորձող ալիքներին։ Ժամանակին մեր Նավը հզոր էր և մեծ, որովհետև ուներ հզոր նավապետներ և միակամ ուղևորներ, բայց դարերի ընթացքում սկսեցին հայտնվել բազում նավապետներ, ովքեր առանձին նավակներ կառուցելով մասերի բաժանեցին նավի ուղևորներին, և քանի որ առանձին էին ու փոքր, սկսեցին վաղ թե ուշ խորտակվել։ Այն ուղևորները, ովքեր կենդանի էին մնացել տարբեր նավակների կործանումից հետո, հիշեցին իրենց երբեմնի մեծ նավակի հզորությունը և Աստծո օգնությամբ կառուցեցին մի նոր նավ` Հայաստանի Հանրապետությունը՝ իր փրկության մակույկ Արցախով։ Բայց միևնույն է` ծովը և ալեկոծությունները միշտ էլ կան ու կլինեն։

Ուստի մեր գլխավոր մտածումը մեկն է. Ինչ պետք է անենք, որ չկրկնենք մեր պատմական սխալները և մասերի չբաժանենք առանց այն էլ փոքրացած հայոց նավը։ Այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկության մակույկը ` Արցախը և հետո մասնատել բուն նավը։ Ի՞նչ անենք, երբ այնտեղից, որտեղից սպասում էինք գտնել պաշտպանություն, օգնություն և հոգատարություն, գտնում եք կսկիծ և փորձություններ

Իրականում այս ամենը լինում է, որպեսզի որևէ մեկը երբեք չապավինի մարդկանց և միշտ հիշի Սուրբ Գրքի խոսքը. «Հույս մի’ դրեք իշխանների` մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա» (Սաղ. 145:3)

Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության կորստի հարցը։ Մեր մեջ այնքան խորն է արմատակալել անտարբերության կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցավ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին և մի խումբ հայրենասեր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշվով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նույնիսկ այնքան թանկ գնով ազատագրված Արցախը սկուտեղի վրա մատուցել թշնամուն` ի գին մեր «խաղաղ և ապահով» կյանքի։

Մի՞թե սա է հայը, մի՞թե վերջնականապես կորցրել ենք մեր արժանապատվությունը, մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել….

Սիրելի Հայրենակիցներ, մենք պետք է սթափվենք` ամենաբարձր պաշտոնյայից մինչև ռամիկ շինական և տեր կանգնենք մեր երկրին։ Հավատացե’ք, ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստված կլինի մեր բարի Նավապետը, իսկ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31) ։

 

ՀԱՍԵ Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. بهنام says:

    Արեւմուտքի համար Հայաստանի գոյությունը կամ կործանումը արժեք չունի. Բայց դա շատ արժեքավոր է իրանցիների համար։ Որովհետև, թեև դուք ձեզ առանձին ազգ եք համարում, բայց պատմությունը և մշակութային ընդհանրությունը ստիպել են իրանցիներին մշակութային առումով ձեզ շատ ավելի հարազատ զգան, քան ռուսները, և հայերը մեծ հարգանք են վայելում այսօրվա իրանական հասարակության մեջ: Թույլ մի տվեք, որ արևմտամետ Փաշինյանը, ով կարծում է, թե արևմտյանները սատարում են Հայաստանին, չխնայեն հայկական Սիվնիկ նահանգը և շրջափակեն Հայաստանը Թուրքիայի և Ալիֆի կեղտոտ ռեժիմի միջև։ Վստահ եղեք, որ կվերցնեն ձեր մնացած հողերը, իսկ միլիոնավոր հայեր կկործանվեն ու տեղահանվեն թուրքերի մեջ։ Հայաստան անունով այլ երկիր չի լինելու։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31