ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն այս շաբաթ առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Երկու երկրների ԱԳ նախարարների հետ նա քննարկել է վստահության զարգացման և սահմանային հանձնաժողովների աշխատանքներին նպաստելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ երկրների առաջնորդների միջև հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա ընթացքը։ Բարձր ներկայացուցիչ Բորելը ներկայացրել է տեղակայման ընթացող տեխնիկական նախապատրաստական աշխատանքները և ընդգծել այս առաքելության արագ տեղակայման ապահովման նպատակով ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության վճռականությունը:
Նա նաև վերահաստատել է ԵՄ-ի լիարժեք հանձնառությունը՝ նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը և ամենաբարձր մակարդակով շարունակելու Հարավային Կովկասում հարատև խաղաղությանը հասնելու ջանքերը:
Եվրոպական միության հայաստանյան գրասենյակ