Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին. «Մեզ նման նախարար պետք չէ»

Հոկտեմբեր 14,2022 18:55

Ինչպես արդեն հայտնել ենք, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոկտեմբերի 14-ին գումարվել է գիտական խորհրդի նիստ: Չնայած հրավեր էր ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, նրանք չէին մասնակցում նիստին: Նիստին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Scientific Council holds an extended session referring to the issue regarding the expansion of universities, in particular uniting V. Brusov State Linguistic University and State Institute of Physical Culture and Sports of Armenia with the Armenian State Pedagogical University named after Kh. Abovyan

Scientific Council holds an extended session referring to the issue regarding the expansion of universities, in particular uniting V. Brusov State Linguistic University and State Institute of Physical Culture and Sports of Armenia with the Armenian State Pedagogical University named after Kh. Abovyan

Scientific Council holds an extended session referring to the issue regarding the expansion of universities, in particular uniting V. Brusov State Linguistic University and State Institute of Physical Culture and Sports of Armenia with the Armenian State Pedagogical University named after Kh. Abovyan

Ազգային ժողովի նախկին նախագահ, Բրյուսովի պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ունեն հիմնավոր պատճառներ. «Ցավոք սրտի, երեկ պարոն նախարարի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հնչեցրած մտքերը, բացարձակապես որևէ ձևով չեն ցրում այն հիասթափությունը, այն վրդովմունքը, որ այսօր առաջացել է համալսարանում: Ցավոք սրտի, որևէ հիմնավորում որևէ մեկը չի կարող բերել, թե ինչո՞ւ նախարարը այսօր այստեղ չէ»:

Նա շեշտեց, որ նիստին չմասնակցելը նախարարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է. «Գաղտագողի պատրաստել կառավարության որոշում, գաղտագողի ընդունել այդ որոշումը և փաստի առաջ կանգնեցնել 5000 հոգուց ավելի այս կոլեկտիվին: Եթե նախարարը համարում է, որ ինքը մեր նախարարը չի, եթե այս համալսարանը նախարարությանը չէ, եթե մարդիկ չեն հասկանում, որ 5000 հոգուց ավել մարդկանց նկատմամբ պետք է տարրական վերաբերմունք, տարրական հարգանք, հատկապես ուզում եմ ընդգծել, որ անձնական վիրավորանք չէ, սա հստակ դիրքորոշում է, անկեղծ ասած, համոզված եմ, որ մեզ նման նախարար պետք չէ: Թող գնա դառնա այն կառույցի ղեկավարը, ում հետ այսօր հանդիպում է կամ ում հետ ավելի կարևոր հարցեր ունի: Մարդը կարևոր հարցեր ունի, պիտի հարգենք»:

Տիգրան Թորոսյանը հավելեց, որ ծանոթացել է հիմնավորումներին. «Դժբախտաբար, պետք է ասեմ՝ ուղիղ իմաստով, որ անհեթեթ բառակույտ է այդ հիմնավորումը: Եվ պատրաստ եմ ապացուցել ցանկացած տեղում, ցանկացած մարդու, որովհետև նման բարդ, լուրջ, տարբեր գործոնների առնչվող գործընթացի հիմնավորումը պետք է լիներ ավելի լուրջ: Ավելին ասեմ, նման գործընթաց նախաձեռնողը առաջին հերթին պետք է նախաձեռներ մի մասնագիտական, լուրջ, բազմակողմանի հետազոտություն, որի մեջ պետք է ներգրավված լինեին նաև համալսարանների ներկայացուցիչները»:

Ըստ նրա՝ գործընթացի ամենատրամաբանական շարունակությունը կլինի այն, որ կառավարությունը դադարեցնի գործընթացը, ինչից հետո իրենք պատրաստ են բուհի զարգացման վերաբերյալ քննարկումների. «Միակ ողջամիտ շարունակությունը հետևյալն է՝ պետք է տարրական հարգանք դրսևորել 4500 ուսանողի և 700 աշխատակիցների նկատմամբ, համալսարանի նկատմամբ: Մինչդեռ առաջին օրը դրսևորվեց, անկեղծ ասած, բառեր էլ չեմ գտնում: Ինչի՞ մասին եմ խոսում՝ ոստիկանության ջոկատները հայտնվեցին շենքի առաջ: Սա ամոթալի է, խայտառակ պահվածք է: Կառավարության, հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ փոխանցեք մարդկանց, որոնք ժամանակ չունեն այստեղ գալու, որ մնացել է ընդամենը մեկ ողջամիտ ճանապարհ՝ դադարեցնել այս գործընթացը, դրա մասին անել պաշտոնական հայտարարություն և դրանից հետո նախաձեռնել իրական գործընթաց: Որովհետև մեր համալսարանի կրթության որակը բարձրացնելու ավելի շատ ցանկություն ունեցող, քան մենք, չկա, գոյություն չունի: Հակառակ դեպքում՝ այդ հիմնավորման մեջ, «կրթության որակի բարձրացում» արտահայտությունը դատարկ խոսք է, ոչինչ: Սա չի կարող որևէ մեկի անընդունելի գործելաոճը արդարացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31