Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձոնիկ Մարգարյանը՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

Հոկտեմբեր 14,2022 18:11

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Ձ. Մարգարյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

Մարգարյանը 2021 թ.-ից իր մասնագիտական ներուժն ու գիտելիքները ներդրել է Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման գործում։

2021 թվականին «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։
Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն և ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը։

Ձոնիկ Մարգարյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Յոթը ապրիլի, 1959 թվական:

Աշխատանքային գործունեություն

1976-1977 թվականներին աշխատել է Քաջարանի (հետագայում՝ Զանգեզուրի) պղնձամոլիբդենային կոմբինատի երկրաբանական մարկշեյդերական բաժնում, որպես գծագրող:

1977–1979 թվականներին աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հանքում, որպես նմուշավորող:

1984–1986 թվականներին աշխատել է Թիվ 50 ՄՊՏՈՒ-ում, որպես պատմության ուսուցիչ:

1986-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջանային կոմիտեի կազմակերպչական բաժնում, որպես հրահանգիչ:

1989-1991 թվականներին աշխատել է ՀԿԿ Օրջոնիկիձեի (հետագայում Էրեբունու) շրջանային կոմիտեում, որպես քաղլուսկաբինետի վարիչ:

1991 թվականին աշխատել է թիվ 26 ՄՊՏՈՒ-ում, որպես պատմության ուսուցիչ:

1991-2000 թվականներին եղել է «Կապան» ՍՊԸ-ի տնօրեն:

2000-2002 թվականներին եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի աշխատակազմի ղեկավար:

2002-2010 թվականներին եղել է ՀՀ սոցիալական ապահովության (հետագայում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարության աշխատակազմի ղեկավար, քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական:

2009 թվականից–առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

2011–2018 թվականներին աշխատել է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում (ՏԿԻ), որպես Քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման դասախոս:

2018-2019 թվականներին եղել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

2020-2021 թվականներին եղել է ՀՀ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական:

2021-2021 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «ՀՀ Փորձագիտական կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

2021–2022 թվականներին եղել է ՀՀ ԱՆ « ՀՀ Փորձագիտական կենտրոն »ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար:

2022թվականից-առ այսօր ՀՀ ԱՆ  Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է:

Կրթություն

1981-1983 թվականներին սովորել է ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում:

1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետում:

Այլ տեղեկություններ

Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31