Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ցանկանում էր առաքելություն տեղակայել նաև Ադրբեջանում, բայց մենք վճռականորեն մերժել ենք. Ալիև

Հոկտեմբեր 14,2022 18:03

Եվրամիությունը փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանակցող ադրբեջանական տարածքներ, բայց Բաքուն վճռականորեն մերժել է այն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ:

«Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր ձևաչափի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Հանդիպմանը՝ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո եկանք որոշման՝ 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ: Հետո մեզ հայտնի դարձավ, որ դրա թիվը լինելու է 50: Նրանք պետք է այնտեղ մնան առնվազն երկու ամիս, և այդ առաքելության նպատակը (ինչպես մենք ենք այն տեսնում, և դրա համար էլ մենք դրան համաձայնություն տվեցինք) կողմերին օգնելն է սահման անցկացնել, որոշել սահմանազատման հետ կապված հարցերը: Փորձ է եղել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմ, բայց մեր կողմից վճռականորեն մերժվել է»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «այդ պատճառով առաքելությունը տեղակայված է Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:

«Երեկ եվրոպացի ներկայացուցիչների առաջին խումբը ժամանել է Հայաստան՝ այդ առաքելության տեղակայման վայրը որոշելու»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31