ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել հայ ժամանակակից գրող Ջեսահի (Գևորգ Սահակյան) «Ալ մոնումենտ կամ մեծ մութը» վեպը:
«Մեծ մութը» վեպ է մարդկային կրքի, ազատության, աշխարհաստեղծման, աշխարհաստեղծմանը նախընթաց և հաջորդող՝ քնկոտ և կիսարթուն վայրկյանների մասին։ Սա մարտահրավեր է՝ գրելու անկաշկանդ և ոչ ընդունված ձևով:
«Վեպն այս աշխարհաստեղծման և վերջինիս նախընթաց ու հաջորդող վայրկյանների մասին է»,- վեպի մասին առաջաբանում գրել է հեղինակը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ