«44-օրյա պատերազմից հետո ոչինչ չի փոխվել․ սարսափելի վիճակում ապրող ընտանիքներ կան, որոնց պետությունը ոչնչով չի աջակցում, չգիտեմ ինչու են այդքան լքված այդ ընտանիքները: Չգիտեմ, ինչ ասեմ, պետությանը կամ իրավասու մարմիններին, որպեսզի աջակցեն այդ ընտանիքներին, որ նրանք կարողանան գոնե գոյատևել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպված «44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական ու առողջապահական խնդիրները» թեմայով քննարկմանը:
Հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի, ասենք, մեկ տարի հետո նման վիճակում չլինենք, իրավապաշտպանը պատասխանեց. «Իշխանությունը պետք է աշխատի ամբողջ Հայաստանով մեկ սփռված այս խոցելի ընտանիքների խնդիրը կարգավորելու համար և պետք է գնահատի ու սիրի իր քաղաքացիների: Թվում էր, թե պատերազմից հետո ամեն ինչ կփոխվի, բայց չի փոխվում, նույնիսկ Ջերմուկի դեպքերից հետո չփոխվեց»:
«Հոդված 3»-ի ներկայացուցիչ Արշալույս Մղդեսյանը տեղեկացրեց, որ 44 օրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված հերթական քննարկմանը հրավիրված ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչն ամենատարբեր պատճառաբանություններով չի ներկայացել: Քննարկմանը մասնակցում էին նաև ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ