Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՏՁՄ հայտարարությունը` ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին

Հոկտեմբեր 14,2022 17:27

Սույն թվականի սեպտեմբերի 12–ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը` խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։

Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ առաջիկա նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը։

ԱՏՁՄ  հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31