Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չպետք է թույլ տրվի, որ ԼՂ ժողովուրդը լինի ադրբեջանական կառավարման ներքո»․ շվեյցարացի խորհրդարանականներ

Հոկտեմբեր 14,2022 16:53

«Նման իրավիճակում հստակ բառեր պետք է գործածենք, որոնք վերաբերում են նաեւ ԼՂ-ին: ԼՂ-ում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա։ Սա կարեւոր կետերից է մարդու իրավունքների տեսանկյունից։ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր, երբ ԼՂ ժողովուրդն ուներ ինքնավարության իրավունք, հիմա այն սպառնալիքի տակ է։ Հստակ տեսնում ենք, որ նրանց գոյատեւման հարցը կա, այն սպառնալիքի տակ է»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Նա նշեց․ «ԼՂ-ն դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից, եւ քաղաքական լուծում պետք է գտնել, ոչ թե դիմել զենքի օգնությանը, որպեսզի դա չբերի նոր եղեռնի։ Ադրբեջանը հստակ մերժել է դա, եւ մենք պայքարում ենք դրա դեմ։ Չպետք է թույլ տրվի, որ ԼՂ ժողովուրդը լինի ադրբեջանական կառավարման ներքո։ Սա շատ հստակ պետք է լինի բոլորի եւ բոլոր կողմերի համար»։

Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Միշել Մաթերն էլ իր հերթին հայտարարեց, որ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում լինելը տարբերակ չէ, որովհետեւ կլինի եւս մեկ եղեռն․ «Կա մեկ այլ տարբերակ, որում հստակ դեր ունեն նաեւ ռուս խաղաղապահները։ Պետք է քննարկում լինի, որ առանց խաղաղապահ ուժերի ներկայության՝ որեւէ խնդիր չառաջանա։ Ինքնորոշման իրավունքը պետք է հիմնված լինի մադրիդյան սկզբունքների վրա։ Մենք միշտ խաղաղության կողմից ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պահին լավագույն լուծումը միջազգային իրավունքը հարգելն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31