Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մինչ օրս շահառուներին տրամադրել է 65 մլրդ դրամի չափով հատուցումներ. Կարինե Սարգսյան

Հոկտեմբեր 14,2022 16:24

Այսպես կոչված «1000 դրամների հիմնադրամը մինչ օրս շահառուներին տրամադրել է 65 մլրդ դրամի չափով հատուցումներ, այս մասին այսօր հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպված «44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական ու առողջապահական խնդիրները» թեմայով քննարկմանը:

Նրա խոսքով, մինչև 44 օրյա պատերազմը հիմնադրամն ունեցել է 416 շահառու, 44-օրյայից հետո շահառուների թիվը հասել է 4454-ի, իսկ ահա 44 օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների, օրինակ՝ 2022թ. սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով առաջացած շահառուների տվյալները հիմնադրամը դեռևս չունի, բացառությամբ՝ 14 գործի:

Կարինե Սարգսյանը ներկայացրեց ողջ գործընթացը, որով զինծառայողներն ու ընտանիքները պետք է անցնեն այս հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստանալու համար: Նա, կարևորելով զինծառայողներին և նրանց ընտանիքներին սոցիալ-տնտեսական, հոգեբանական օգնության տրամադրումը՝ նշեց, որ հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ, նախաձեռնել է էլեկտրոնային հարթակի ձևավորում, որը կմեկտեղի ու կհամակարգի նմանատիպ օգնություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների աշխատանքը:

Խոսելով 2016թ քառօրյա, 2020թ 44 օրյա պատերազմների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև Արցախից տեղահանված ընտանիքներին աշխատանքի տեղավորման պետական աջակցման ծրագրի մասին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է երկուստեք աջակցել թե գործատուներին և թե շահառուներին:

«Գործատուն՝ նախքան աշխատանքի ընդունելը, վերապատրաստման կարիքի դեպքում, պետությունն ինքն է 5 ամիս շարունակ հոգում ծախսերը, յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ փոխանցելով տվյալ գործատուին, գործատուն իր հերթին պարտավորություն է վերցնում պետության կողմից վերապատրաստված մեր շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքել մեկ տարով: Այդ մեկ տարվա ընթացքում պետությունն է վճարում տվյալ աշխատակցի միջին ամսական աշխատավարձի հարկերը, ավելի բարձր աշխատավարձի դեպքում գործատուն միայն այդ տարբերությունն է վճարում»,- նշեց Սարգսյանը:

«Հոդված 3»-ի ներկայացուցիչ Արշալույս Մղդեսյանը տեղեկացրեց, որ 44 օրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված հերթական քննարկմանը հրավիրված ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ամենատարբեր պատճառաբանություններով չի ներկայացել: Քննարկմանը մասնակցում էին նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31