Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկար դարեր մնացել են անհայտ». զարգացած միջնադարի խեցեղեն բեկորներ «Լոռի բերդում»

Հոկտեմբեր 14,2022 16:10

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել: Հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ով: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում, կիսաշրջանաձև խորշի մեջ, որ ամենայն հավանականությամբ տնտեսական նշանակության կառույց է եղել ։

Արման Նալբանդյան, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի ղեկավար․ Դրանք երբեմն բացվում էին իրար կողք շարված և ակնհայտ է, որ իրենց նախնական տեղում են։ Հետագայում ծածկելով հողի հաստ շերտով ու փլատակներով` երկար դարեր մնացել են անհայտ։ Զարգացած միջնադարի այս հոյակապ նմուշները ցույց են տալիս Լոռե ամրոցում մշակութային բարձր զարգացվածության աստիճանը, որն իր զուգահեռներն ունի Անիում և Դվինում։

Հայտնաբերված խեցեղենը ունի նուրբ գույների գեղեցիկ համադրությամբ արված երկրաչափական ու բուսական սիմետրիկ զարդանախշեր, իսկ մոտ 15 թասեր կրում են թռչունների (կաքավներ) պատկերներ։

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31