Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման և «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հոկտեմբեր 14,2022 15:58

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին:

Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի այդ դրվագը։

Լրագրող.

Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած Ձեր հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել  իր հասարակությանն այս հարցում: Եվ երկրորդ՝ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է:

Էրդողան.

 Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև Միջին միջանցքի թեմային Ստամբուլի ջրանցքի կառուցման համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31