Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորը դիմել է Ալեն Սիմոնյանին՝ իր օգնականին ու աշխատակցին պարգեւավճար տալու համար

Հոկտեմբեր 14,2022 16:02

Ազգային ժողովի իշխանական պատգամավորներին, օգնականներին, փորձագետներին պարգեւավճար են նորից բաժանել: Այսօր այս առնչությամբ լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ընդդիմադիր պատգամավորների փորձագետներ ու օգնականներ կան, որոնք գալիս են աշխատանքի, ինչո՞ւ են միայն իշխանականներին դա տվել ու այս պատերազմական ֆոնին պարգեւավճար տալը ճի՞շտ է համարում՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես համարում եմ, որ ԱԺ պատգամավորները, որոնք չեն մասնակցում, ընդհանրապես չպետք է ստանան աշխատավարձ, չնայած ընդդիմադիր պատգամավորներն ու իրենց աշխատակիցները ստանում են: Ինչ վերաբերում է օգնականներին, նրանց մեծ մասը նույնպես բացակայում են եւ չեն կարող ստանալ: Ինչ վերաբերում է նրանց, որոնք գալիս են մենք ունենք դեպք, որ դիմել է ընդդիմադիր պատգամավորը, որ իր օգնականն ու աշխատակիցները գալիս են, ես անհատապես կդիտարկեմ: Իսկ պարգեւավճարը սեպտեմբերի 21-ին նվիրված Անկախության օրվա հետ կապված պարգեւավճար է, որը ամեն տարի մշտապես տրվել է: Դա իմ պատասխանատվության տակ է, ես եմ ստորագրել ու ես եմ այդ որոշումը կայացրել»:

Հարցին՝ ավելի արդյունավետ տարբերակներ չկայի՞ն այդ գումարը ծախսելու՝ նա պատասխանեց. «Ավելի արդյունավետ տարբերակները մենք մշտապես օգտագործում ենք՝ Արցախում տուն ենք կառուցում, չունեւոր ընտանիքներին ենք ԱԺ բյուջեից օգնում, օգնություն տրամադրում, բժշկական օգնություն ենք տրամադրում, բայց դրա մասին չեն գրում, որովհետեւ ավելի հետաքրքիր է պարգեւավճարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31