Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ԵԱ-ում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենա

Հոկտեմբեր 14,2022 15:14

Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից:

Մ23 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Մ20 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը,  Սեյրան Խուդինյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ)  և Աշոտ Մովսիսյանը (109 կգ):

Աղջիկների պայքարում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Միլենա Խաչատրյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, մինչև 23 տարեկան):

Մ23 տարեկան տղաների հավաքականն ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ արդեն այսօր կմեկնի մրցավայր:

Մ20 տարեկան տղաների թիմը ԵԱ-ում հանդես կգա Մելիք Ղուկասյանի, իսկ աղջիկների թիմը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31