Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչունյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպել է եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 14,2022 15:06

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղըզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս համար շարժունակության նոր հնարավորություններ է ապահովում:

Հանդիպմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները, Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» դրամաշնորհային ծրագրում ներառված Երևանի պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ներկայացուցիչները:

Եվրոպական գործընկերներից հանդիպմանը ներկա են եղել Վալենսիայի պոլիտեխնիկական, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական, Բրյուսելի բաց և Լյուբլյանայի համալսարանների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հյուրերին ծանոթացրել է ՀՀ հետբուհական կրթական համակարգին, ներկայացրել նախատեսվող փոփոխությունները:

Քննարկվել է նաև ՀՀ 3 բուհերում (Երևանի պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններ) համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագրի իրականացման հարցը:

Բուհերի միջև գործընկերային կայուն համագործակցությամբ հնարավոր կլինի խթանել միջառարկայական ուսուցումը, փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչպես նաև միջբնագավառային և միջազգային շարժունության հնարավորությունները:

Հանդիպման մասնակիցները նաև մանրամասներ են ներկայացրել ընթացիկ ծրագրի աշխատանքների վերաբերյալ:

Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի ավարտը նշված բուհերը կկնքեն համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագիր իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31