Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության համար, իր անուրանալի ներդրումն ունի Ֆրանսիան, ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի շատ հստակ և հասցեական հայտարարություններով։ Մի բան, որ ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։
Վերջին օրերին կարևոր զարգացում եղավ նաև Եվրոպայի կողմից ժամանող քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ թերևս հստակ ազդակ է ԵՄ-ի կողմից մեր տարածաշրջանում կայունության հաստատման և ՀՀ-ի նկատմամբ մտահոգության։
Այս ամենը չէր լինի, եթե չլիներ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը, այդ թվում նաև Բունդեսթագի ՍԴԿ/SPD խմբակցության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող հայտարարությունը: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հակառակ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտած պատրաստակամությանը, մտադիր չի դադարեցնել իր սադրիչ ու հայատյաց գործողությունները:
Այդ առումով, խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը շարունակի խիստ և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի այս վարքագիծը և նեցուկ կանգնի ժողովրդավարության ուղիով հաստատապես շարժվող Հայաստանին:
Կարդացեք նաև
ՍԴ Հնչակյան կուսակցության անունից կոչ ենք անում չբավարարվել միայն դատապարտող կոչերով, այլ գործնական քայլերով հստակ պատգամ ուղարկել Ադրբեջանական կողմին առ այն, որ նմանօրինակ հետագա որևէ ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ենթակա է պատասխանատվության, առնվազն պատժամիջոցների տեսքով:
ՍԴՀԿ Հայաստանի շրջանի վարիչ մարմին