Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ Ղրիմի կամուրջի պայթյունի գործով միջնորդություն է ներկայացվել հինգ անձի կալանավորման վերաբերյալ:
«Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամկետով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կալանավորվածների թվում նշվում է երեք ազգությամբ հայի անուն. Արտյոմ Ազատյան, Գեորգի Ազատյան, Արթուր Թերջանյան (որի անունը շրջանառվում էր ավելի վաղ):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ