Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:
Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում կին զինծառայողների նկատմամբ։
Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։
Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։
ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժին