Ermenihaber. Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի Ասիայում փոխգործակցության և փոխվստահության ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և տևել մեկուկես ժամ:
Նախքան դռնփակ հանդիպումը, նախագահները կարճ զրույց են ունեցել: Էրդողանն անդրադարձել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի հարցին:
Էրդողանի խոսքերով՝ ատոմակայանի կառուցումը Մերսինում կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Իսկ 2-րդ ատոմակայանի կառուցումը կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի ևս 10 տոկոսը: (2-րդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել Թուրքիայի Սինոփ քաղաքում):
Անդրադառնալով «հացահատիկի միջանցքի» թեմային՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան վճռական է այդ հարցի շուրջ ձեռք բերված ստամբուլյան համաձայնությունն ամրապնդելու գործում։