Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ապակայունություն է ստեղծում Հարավային Կովկասում:
«Իհարկե, ես զարմանքով կարդացի երեկ Ֆրանսիայի նախագահ որոշ մեկնաբանություններ՝ կապված հոկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքների հետ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Մակրոնի հայտարարություններում բացակայում է հակամարտության ընթացքի մասին ըմբռնումը, և որակել է այդ հայտարարությունը որպես «ոչ կոռեկտ»:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում` Ղարաբաղի շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ