Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

Հոկտեմբեր 14,2022 12:12

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:

Նշված ժամանակահատվածում Վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը:

2022 թվականի ինը ամիսների ընթացքում վարչության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ, որից 259 քրեական վարույթ նախաձեռնվել է 2022 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Տնտեսական հանցագործություններով քրեական գործերը հարուցվել և քննվել են հիմնականում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու, կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ:

Նշված ժամանակահատվածում քննված և քննվող քրեական գործերով, ինչպես նաև նախապատրաստված նյութերով ՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ 632 մլն 799 հազար 337 դրամ, որից պետական բյուջե վերականգնվել է 18 մլրդ 293 մլն 707 հազար 319 դրամը:

Վճարման հիմքով մերժված նյութերի, կարճված քրեական գործերի և կարճված քրեական վարույթների քանակը 12 է:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31