Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում:
«Հաճույքով հրավիրում եմ նաև Ադրբեջանի առաջնորդին և Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք համաձայնեցնել ժամկետները, և որքանով հասկացա, այժմ հետաքրքրություն կա հանդիպել Ռուսաստանում»,- ասել է Պուտինը Աստանայում ՀԱՊԿ նեղ կազմով գագաթնաժողովում:
Պուտինը նշել է, որ որպես հանդիպման վայր կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ, «ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ