Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Նախկին նախագահները եւս մինչեւ վերջ ազնիվ չեն: Արտաքին քաղաքականության առումով որեւէ մեկն ազնիվ չէ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2022 11:02

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն է:

Հայաստանն ու Ադրբեջանն աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի բովանդակության վրա, ենթադրվում է՝ մինչեւ տարեվերջ այն կստորագրվի: «Խաղաղության դարաշրջան» ասելով Դուք ի՞նչ եք պատկերացնում, եւ ի՞նչ սպասել այդ պայմանագիր ասվածից:

– Բավականին բարդ հարց եք տալիս, սակայն, ամեն դեպքում, ինչ-որ պայմանավորվածություններ պետք է լինեն, ես դրանց բացասաբար չեմ վերաբերվում եւ չեմ կարծում, թե վատ բան է դա: Այս թոհուբոհի մեջ շատ բաներ անհասկանալի են, իսկ խաղաղության պայմանագիրը գոնե կհստակեցնի, թե ով ինչ է ուզում: Որոշ պայմանավորվածություններ, պահանջներ այս ձեւով կհստակեցվեն: Ադրբեջանն այն պետությունն է, որը, անկախ նրանից՝ պայմանագիր կլինի, թե չի լինի, անելու է այն, ինչ ուզում է: Հիմա էլ հարձակվում է, դիվերսիոն գործողությունների է դիմում: Այս պարագայում նոր պայմանագրերը վատ ազդեցություն չեն թողնի: Նկատի ունեմ` Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը վերջնականապես կհասկանան իրենց անելիքներն ու դերը: Առավոտյան լսում էի Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի քննարկումը եւ եկա այն եզրահանգմանը, որ խաղաղության պայմանագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ:

Հայաստանի հիմնական անելիքն այսօր ի՞նչ պետք է լինի:

– Հայաստանի անելիքն այն պետք է լիներ, որ մարդկային ու տարածքային կորուստներից հնարավորինս զերծ մնար: Հիմնական խնդիրը սա է: Ղարաբաղի հարցն այսօր ձգձգվում է: Սա վատ չէ, իսկ ահա աշխարհը դատապարտում է Ադրբեջանին: Ղարաբաղի հարցը պետք է պահել ավելի նպաստավոր ժամանակների համար, հնարավորինս պետք է ձգձգել այդ հարցը:

Նախկին նախագահները, կաթողիկոսը հանդիպման նոր ֆորմատ էին ձեւավորել, սակայն Լեւոն ՏերՊետրոսյանի հարցազրույցն ու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, կարծես, այս ֆորմատի «հուշաքարը» դրեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե այն, ինչ նրանք են ասում, ապացուցեն իրենց գործով, շատ լավ կլինի, ես միայն ուրախ կլինեմ: Նրանց հանդիպումները պարտադիր են: Բոլոր դեպքերում, նրանք թե՛ ինֆորմացիոն առումով, թե՛ իրենց փորձով ազդեցություն կարող են ունենալ: Ես կողմ եմ, որ էլի մարդիկ ներգրավվեն այդ ֆորմատին, որովհետեւ պոտենցիալ ունեցողներ էլի կան մեզանում: Ցավով պետք է նշեմ, որ ներքաղաքական իրավիճակն ազդում է արտաքին քաղաքականության վրա, ուզենք, թե ոչ՝ դա այդպես է: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության առումով որեւէ մեկն ազնիվ չէ: Ամեն մեկն ունի իր խնդիրները: Նախկին նախագահները եւս մինչեւ վերջ ազնիվ չեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31