Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով աշխատակազմի փոխղեկավար Մոհամեդ Ջամշիդին Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Twitter-ում գրել է.
«Նախագահ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Նաև ցանկացած քողի տակ եվրոպական ռազմական ներկայությունը մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»:
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը
Կարդացեք նաև
President Raisi to president Aliev of Azerbaijan made clear that any change in historical borders, regional geopolitics and Iran-Armenia transit routes is not tolerable. Also any European military presence under any guise is rejected. The West can't distract us strategically.
— Mohammad Jamshidi (@MhmmdJamshidi) October 13, 2022