Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում գազի հանգույց կառուցել՝ այն համարելով ԵՄ գազ մատակարարելու ամենահուսալի ճանապարհը. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 13,2022 23:33

 «Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ Թուրքիան,պարզվում է, ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրամիություն գազ մատակարարելու համար և առաջարկել է այնտեղ կառուցել մատակարարման հանգույց:

Ռուսաստանը ձգտում է պահպանել իր էներգետիկ լծակները Եվրոպայում՝ միաժամանակ վերափոխելով մատակարարումները բալթյան «Հյուսիսային հոսք» գազատարներից, որոնք վնասվել են անցյալ ամիս պայթյունների հետևանքով:

«Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախևառաջ եվրոպականերկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- Էրդողանին ասել է Պուտինը Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա պնդմամբ՝ դա նաև կկարգավորի գնագոյացումը, ինչը ևս խնդիր է. «Այսօր գները բարձր են, մենք կարող էինք հեշտությամբ կարգավորել դրանք նորմալ շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»:

«Հյուսիսային հոսք» ստորջրյա հանգույցի պայթյունները Շվեդիայի և Դանիայի իշխանությունները հետաքննում են որպես դիվերսիոն գործողություններ, սակայն դեռևս չեն հայտնել, թե ով է նրանց կարծիքով մեղավոր:

Էրդողանը ձգտում է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Նահազվագյուտ դիվանագիտական առաջընթացի հասավ, երբ ՄԱԿ-ի հետ միասին հուլիսին միջնորդեց համաձայնագիր, որը թույլ էր տալիս վերսկսել ուկրաինական հացահատիկի առևտրային արտահանումը Սևծովյան նավահանգստից, որը Ռուսաստանը շրջափակել էր։

Էրդողանը Պուտինին ասել է. «Մենք վճռական ենք ուժեղացնելու և շարունակելու հացահատիկի արտահանումը Ստամբուլի համաձայնագրով, ինչպես նաև ռուսական հացահատիկի և պարարտանյութի տեղափոխումը դեպի աղքատ երկրներ Թուրքիայի միջոցով»:

Աստանայում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Պուտինը, որտեղ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներից մեկը։ «Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցած տարի այն աճել է մոտ 14%-ով։ Այս տարի այն աճել է եւս 7%-ով։ Մեր տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ»,-ասել է Պուտինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31