Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։
ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում