Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի գրողների միության կողմից անցկացվող ամենամյա երիտասարդական հավաքը։
Օրվա երկրորդ հատվածում ամփոփվեց ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի և Հայաստանի գրողների միության կողմից հայտարարված «Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցույթի» արդյունքները։
Մի խումբ երիտասարդներ «Արձակ», «Պոեզիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում արժանացան դրամական մրցանակների։