Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հայոց պատմություն չի կարդացե՞լ․ հիմա ոչ Հայաստան կա, ոչ ծով, մի բուռ բան է մնացել, դա էլ է տալիս՝ պրծնի»․ հադրութցի

Հոկտեմբեր 13,2022 18:40

ՀՀ կառավարության դիմաց այսօր բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում 2020թ․ պատերազմի հետեւանքով Արցախի Հադրութ քաղաքից բռնի տեղահանված քաղաքացիները բարձրաձայնում էին, որ երկու տարի է անցել, սակայն իրենց սոցիալական խնդիրները մնում են չլուծված․ 65-ամյա Էսմիրա Մադունցն, օրինակ, ասաց, որ բնակվարձի փոխհատուցման նպատակով 40 000 հազար դրամի փոխհատուցումը միայն այս ամիս է ստացել։ «Իսկ թե կոմունալներն ինչպես ենք վճարում, ոչ մեկին չի հետաքրքրում։

Գոնե մեր տների համար փոխհատուցում տային, մենք այստեղ մի անկյուն առնենք, ապրենք։ Ամեն օր գալիս տան վարձը բարձրացնում են։ Ասում են՝ կամ վճարի, կամ ուր ուզում ես՝ գնա։ Մենք չորս ընտանիք ենք։ Մի ընտանիքը մեկ սենյակի համար 100 000 դրամ է տալիս, անգամ շարժվելու տեղ չկա։ Մյուսը 90 000 է տալիս, աղջիկս՝ 65 000, Հրազդանում է ապրում։ Ինչ որ ստանում ենք, թոշակն էլ հետը, տալիս ենք վարձերին եւ կոմունալներին»,-պատմեց Էսմիրա Մադունցը։

Ապա խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Կարո՞ղ է պատահի՝ հայոց պատմություն չի կարդացել։ Եթե առաջ կար ծովից ծով Հայաստան, հիմա ոչ Հայաստան կա, ոչ ծով, մի բուռ բան է մնացել, դա էլ է տալիս՝ պրծնի․․․մեր Հադրութը տվեք մեզ, բայց առանց թուրքի։ Ոնց որ «անգլուխ ձիավոր» լինենք»։

Տիկինը վրդովվեց, երբ հիշեցրինք Փաշինյանի՝ օրերս կրկնած պնդումը, թե Արցախն Ադրբեջանի կազմում թողել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ «Երեսուն տարի է անցել, եթե նախկիններն են արել, բա ի՞նքն ինչ է արել։ Դա որ նստեց, ես հենց այդ ժամանակ էի ասում, որ մեզ ծախելու է։ Այդպես էլ եղավ։ Հավեսիս համար չեմ հասել այս օրին, դե թող ինձ տուն տա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31