Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներդրումներ տնտեսության բոլոր ոլորտներում. տրամադրվել է ավելի քան 173 միլիարդ 350 միլիոն դրամ

Հոկտեմբեր 13,2022 18:03

Ակբա բանկն ընթացիկ տարում էականորեն մեծացրել է բոլոր հիմնական ցուցանիշները․ բանկը շարունակում է մեծ ինտենսիվությամբ ներդրումներ կատարել տնտեսության բոլոր ոլորտներում։

2022թ. առաջին 8 ամիսների ընթացքում բանկի կողմից տնտեսության բոլոր ճյուղերում տրամադրած վարկերի ծավալը կազմել է ավելի քան 173 միլիարդ 350 միլիոն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 31%-ով: Ակբան նաև շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության գլխավոր ուղղություններից մեկի՝ գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը:

Միաժամանակ բանկը շարունակում է հետևողական լինել  Քովիդի և պատերազմի հետևանքով տնտեսական վնասների վերականգնման աշխատանքներին։ Տնտեսության «առողջացման» համար Ակբան անհատական մոտեցում է ցուցաբերել բոլոր գործընկերներին. ներել է վարկեր, տրամադրել վարկային արձակուրդներ։

2020-ի սկզբից առ այսօր Ակբա բանկը ներել է շուրջ 4788 վարկ, ընդհանուր՝ ավելի քան 2 միլիարդ դրամ ծավալով, ներել է շուրջ 4681 տույժ-տուգանք, ընդհանուր՝ ավելի քան 1 միլիարդ 750 միլիոն դրամ ծավալով, իրականացրել է շուրջ 146,000 վարկի հետաձգում: Բանկը ներել է Հայրենիքի պաշտպանների՝ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների շուրջ 436 վարկ, ընդհանուր՝ ավելի քան 250 միլիոն դրամ ծավալով։

Ընդ որում, «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման և Քովիդի հաղթահարման համար Ակբա բանկը,  Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ընդհանուր առմամբ տրամադրել են ավելի քան 400 միլիոն ՀՀ դրամ:

Բանկն ակտիվ մասնակցել է նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրին, նոր ինտենսիվ այգիների հիմնադրման գործընթացներին, նորագույն ջերմոցային տնտեսությունների և առհասարակ «կանաչ» և ինդուստրիալ գյուղատնտեսության, ռեսուրսների խնայողության նախագծերի իրականացմանը։

«Մեր ուշադրության կենտրոնում է տնտեսության վերականգնման պրոցեսը: Սկզբում Քովիդն էր, որը տնտեսական ընդհանուր պասիվություն բերեց, իսկ հետո՝ պատերազմը: Շատ բիզնեսներ փակվեցին, շատերն ընկան ֆինանսական ծանր վիճակի մեջ. վարկառուների՝ վարկերը մարելու հետ կապված հարցեր էին առաջանում։ Ցուցաբերեցինք ինչպես խմբակային, այնպես էլ անհատական մոտեցում. ներել ենք վարկեր, աջակցել ենք, որ մարդիկ հետաձգեն մարումները: Պետք է շարունակենք աջակցել մեր բանակին, զինվորներին և այն մարդկանց, ովքեր միացել էին Հայրենիքի պաշտպանության գործընթացին: Այս առումով ներել ենք մեր Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների վարկային պարտավորությունները»,- նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31