Համացանցում տեսագրություն է շրջանառվում բոլոր այն քաղաքական, հասարակական գործիչների, որոնք տարիներ ի վեր պնդում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծել է հայ ժողովուրդը, նման հարց չկա եւ այլն:
«Արցախի հարցը լուծված է արդեն 25 տարի »,- վստահեցնում էր ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այսօրվա իրականությունը հաշվի առնելով՝ դա ինքնախաբեությո՞ւն էր, մոլորությո՞ւն էր, սխա՞լ էիք պատկերացնում իրավիճակը, թե՞ իսկապես այն ժամանակ կար այդպիսի համոզմունք, որ մենք այդ հարցը լուծել ենք: Նա պատասխանեց. «Կարծում եմ, այն ժամանակ Արցախի հարցը լուծված էր այդպես, 100 տարի առաջ՝ մի այլ ձեւով է լուծված եղել: Ով որ կարողանում է իր օգտին լուծել ԼՂ հարցը, լուծել է: Հիմա էլ, եթե մեր զորքերը կանգնած լինեն Արցախում, որտեղ կանգնած է մեր բանակը, որտեղ գործում են մեր զորքերը, այնտեղ մեր օգտին լուծված է Արցախի հարցը: Իսկ ընդհանրապես դինամիկ վիճակ է ու տարբեր ժամանակահատվածում տարբեր ուժեր են հաղթում: Այսօր մեր գործերը լավ չեն, հակառակորդի գործերն են լավ, մի որոշ ժամանակ հետո մերը լավ կլինի, եթե մենք այդ ուղղությամբ հատուկ ջանքեր թափենք: Կարծում եմ, որ մոտ 100 տարի մենք ջանք էինք թափել ու կարողացանք Ղարաբաղի հարցը լուծել մեր օգտին»:
Ճշտեցինք՝ այսինքն, այնպես չէ՞ր, որ ժամանակին աչքակապություն էինք անում՝ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, չէ: Լուծել էինք: Մեր բանակը կանգնած էր, մեր օրենքներն էին, մեր անձնագիրը, մեր մշակույթը, մե՛նք էինք, դա մերն էր, մենք լուծել էինք Ղարաբաղի հարցը: Հիմա էլ ես կարծում եմ, որ հատուկ ողբերգական չի, ճիշտ է, որոշ չափով նահանջ կա մեր նվաճած դիրքերից, բայց հարկավոր է վերցնել մեր բաժինը: Հիմա մենք պետք է պայքարենք՝ նորից մեր օգտին հարցը լուծելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
@ter_petrosyan Պարտության պատասխանատուները...💔#լեւոն #տերպետրոսյան #լեւոն_տեր_պետրոսյան #հիմնադիրը #levonterpetrosyan ♬ Babel (Remix) - 染哥