Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել

Հոկտեմբեր 13,2022 16:36

«Ազատություն». Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցով պետական հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել, որը գործելու է Նախարարների կաբինետի աշխատակազմին կից։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը, փաստաթուղթը հրապարակվել է Ադրբեջանի Նախարարների կաբինետի կայքէջում։

Նշվում է, որ հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովի քարտուղարության լիազորություններից են պետական հանձնաժողովի, փորձագիտական և աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի նախապատրաստումն ու քննարկումը, հարցերի նախապատրաստումը, որոնք ենթակա են հանձնաժողովի նիստի քննարկմանը, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի պատրաստումը և քննարկումը՝ փորձագիտական կամ աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31