Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության համար շատ կարեւոր է պարենային անվտանգության ծրագրերի իրականացումը․ Քերոբյան

Հոկտեմբեր 13,2022 18:25

Բնակչության պարենային անվտանգությունը 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից է։ Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովելու և ընդհանրապես պարենային անվտանգության հետ կապված խնդիրները տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն են. «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի մասնակիցներին ողջունելիս նշեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տարբեր երկրներում, նրա խոսքով, իրավիճակն այլ է։ Դա պայմանավորված է ագրարային քաղաքականությամբ, ինչպես նաև սոցիալական ապահովության առանձնահատկություններով։ Վերոնշյալը, ըստ Քերոբյանի, ազդում է նաև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հաղթահարմանն ուղղված ռազմավարության վրա։

 

«Բոլոր իմաստներով ագրարային ոլորտի զարգացումը պարենային անվտանգության տեսանկյունից հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել մարդու սնվելու ամենաառաջնային պահանջմունքը և ձգտելու դրա ամբողջական և  արդյունավետ բավարարմանը։ Ի վերջո, պարենային անվտանգությունը համաշխարհային հասկացություն է, որ առանցքում ընկած է։ Այն հիմնված է որոշ առաջնահերթությունների վրա, որոնք ազդում են մարդու կյանքի վրա»,-ասաց նա։

Քերոբյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության համար շատ կարևոր է պարենային անվտանգության ծրագրերի իրականացումը, ինչպես նաև գյուղատնտեսության  զարգացումը։ Կառավարության կողմից աջակցման ծրագիր Քերոբյանը օրինակ բերեց հողերի կոնսոլիդացման ծրագիրը, որով կառավարույթունը հողի բարելավման 50 տոկոսի փոխհատուցման տեսքով աջակից կդառնա գյուղ ոլորտի զարգացմանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության 202126 ծրագրում ներառված է Պարենային համակարգի զարգացման ռազմավարությունը:

Համաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները շուտով՝  տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31