Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապագա Հայկականը» փորձում է պատասխանել ի՞նչ անել հարցին, իսկ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ՝ ինչպե՞ս անել հարցին

Հոկտեմբեր 13,2022 15:35

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի եւ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որի նպատակն է համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ երկու կազմակերպությունների համար էլ հուշագրի ստորագրումը անկյունաքարային իրադարձություն է . «Սրա հիմքում ընկած են մեր ընդհանուր արժեքները, Հայաստանի, հայության զարգացման ընդհանուր նպատակներն ու մոտեցումները․․․Խորը ըմբռնումով պետք է նշել, որ միայն համագործակցությամբ եւ կազմակերպությունների համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել ճգնաժամային իրավիճակները եւ լուծումներ գտնել»։

Արտակ Ապիտոնյանի խոսքով․ «Սա լավ սկիզբ է, հետեւաբար պետք է փորձել հնարավորինս ընդլայնվել, ներգրավել հայությանը, հայկական կազմակերպություններին, անհատներին, քաղաքացիներին, որպեսզի միասին ուրվագծենք առաջնահերթությունները եւ միասին հասնենք նպատակների իրականացմանը»։

«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գեւորգ Պողոսյանն էլ ընդգծեց․ «Մեր հուշագրի տեքստի հենց առաջին պարբերությունը դրանով էլ սկսվում է, որ թե «ռեԱրմենիայի», եւ թե «Ապագա Հայկականի» հիմնական նպատակը մեր ազգի համախմբումն է՝ չափելի, արդյունք տվող գործողությունների շուրջ»։

Նրա ձեւակերպմամբ, իրենց կողմից իրականացվող աշխատանքներն իրար փոխլրացնող են, քանի որ հիմնականում «Ապագա Հայկականը» փորձում է պատասխանել ի՞նչ անել հարցին, իսկ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ՝ ինչպե՞ս անել հարցին։ «Բոլորդ գիտեք՝ ինչ ժամանակներ են, ինչ վայրիվերումների ու լուրջ փոփոխությունների փուլ ենք ապրում, ուստի այս փոփոխությունների մեջ մեր բոլորի միասնական լինելը համար 1 գործն է։ Բոլոր հաջողությունները սկսելու են մեր արդյունավետ համագործակցությունից»,-ասաց Գեւորգ Պողոսյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31