Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետության հարցը լուծված էր, այլ հարց է, որ ցավոք, լուծումը պարզապես 180 աստիճան փոփոխվեց». Արման Աբովյան

Հոկտեմբեր 13,2022 15:21

Համացանցում տեսագրություն է շրջանառվում բոլոր այն քաղաքական,  հասարակական գործիչների, որոնք տարիներ ի վեր պնդում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծել է հայ ժողովուրդը, նման հարց չկա եւ այլն:

«Հա՛մ ես, հա՛մ յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ Արցախի հարցը լուծված է»,- պնդում էր այն ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ ձեր նախկին պնդումները ինքնախաբեությո՞ւն էին, որով սնուցում էիք հանրությանը, մոլորությո՞ւն էր: Նա պատասխանեց. «Ոչ, ինքնախաբկանք չէր, օբյեկտիվ իրավիճակ էր, սակայն ոչ ոք չէր կարող ենթադրել, որ գրեթե լուծված հարցն այսպիսի ընթացք կունենա: Պետք է համատեքստը բացել՝ մենք ինչո՞ւ էինք ասում՝ Արցախի հարցը լուծված է: Երբ որ գոյություն ունի պետական ինստիտուտ, խոսքը Արցախի Հանրապետության մասին է եւ գոյություն ուներ Հայաստան-Արցախ անվտանգային հարաբերություններ եւ հաստատակամ Արցախը ոչ մի ձեւաչափով չէինք կարող ենթադրել, որ կարող է հասնել այն իրավիճակին, ինչ հասցրեցին, ապա այո, ես համարում էի եւ իմ ասածի համար լիովին պատասխանատու էի: Եթե կան ինստիտուտներ, կա ժողովրդի կամք, կա տեսլական, ուրեմն Արցախի հարցը լուծված է: Այլ հարց է, երբ որ եկավ մի պահ, որ փշրվեցին փաստացի բոլոր պատճառահետեւանքային եւ սկզբունքային հիմքերը, որոնք թույլ էին տալիս մեզ պնդել, որ հարցը լուծված է: Եթե դու ի սկզբանե փորձում ես մի ուղու վրա դնել, որտեղ դու կասկած ունես այս կամ այն հարցի լուծման մեջ, ապա այդ հարցը չի լուծվի:

Իրականում շատ ցավալի է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլոր բարոյահոգեբանական, ազգային, պետական տեսլականները խժռվում են եւ այդ խժռվելն ինքը պարզապես ոչնչացնում է շուրջբոլոր անհերքելի փաստերը: Ո՞վ կարող էր ենթադրել, որ կգա մի պահ, երբ հայկական հասարակությունը կամ քաղաքական էլիտան կսկսի քննարկել Արցախի դե յուրե եւ դե ֆակտո ոչնչացման տարբերակները՝ հրամցնելով դա ինչ-որ արցախահայության անվտանգության եւ այլ բանով՝ Ադրբեջանի կազմում: Արցախի Հանրապետության հարցը լուծված էր: Այլ հարց է, որ ցավոք, լուծումը պարզապես 180 աստիճան փոփոխվեց»:

Հարցին՝ այսինքն, այնպես չի՞, որ այն ժամանակ աչքակապությամբ էինք զբաղված եւ պարզապես շուտ-շուտ կրկնում էինք դա, որ չմոռանանք՝ Աբովյանը պատասխանեց. «Ոչ, միանշանակ, պնդում եմ դա: Մեր առջեւ խնդիր էր դրած ընդամենը միջազգային իրավական առումով հասնել փաստի արձանագրմանը, հարցը լուծված էր, մնում էր դա արձանագրել թղթի վրա: Բանականություն ունեցող մարդը, կամ մարդը, որը մի քիչ հիշողություն ունի, դա չէր հերքի: Այստեղ խնդիրը իշխանություն-ընդդիմություն տեսլականի մեջ չի: Խնդիրն այն է, որ դե ֆակտո հարցը լուծված էր, վերջին շտրիխն էր պարզապես պետք փաստաթղթով արձանագրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

@ter_petrosyan Պարտության պատասխանատուները...💔#լեւոն #տերպետրոսյան #լեւոն_տեր_պետրոսյան #հիմնադիրը #levonterpetrosyan ♬ Babel (Remix) - 染哥
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31