ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինային նվիրված բանաձևի քվեարկությանը, իսկ Ադրբեջանը թռել է քվեարկությունից»:
Հիշեցնենք՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան նախօրեին քվեների գերիշխող մեծամասնությամբ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի 4 շրջանների անեքսիան: Բանաձևով վերահաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 պետություններից 143-ը բանաձևին կողմ են քվեարկել: Դեմ են քվեարկել Սիրիան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը և, բնականաբար, Ռուսաստանը:
34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ են քվեարկել: Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել:
Կարդացեք նաև