Սլովակիայում լույս է տեսել Prípad Zakázané․ Hlavné Správy (Գործն արգելված է․ Գլխավոր լուրեր) գիրքը, որի կենտրոնական հոդվածներից մեկում անդրադարձ է կատարվել Սլովակիայի կողմից Ադրբեջանին Իսրայելի միջոցով զենք մատակարարելու խնդրին։ Մասնավորապես, «Ինչպես նախկին արտաքին գործերի նախարար Լայչակը ցանկացավ դատի տալ HS-ին և ինչ ստացվեց արդյունքում» հոդվածում անդրադարձ է կատարվում Սլովակիայում բնակվող հայ ֆիզիկոս, ձեռներեց, բարերար և ակտիվիստ Աշոտ Գրիգորյանին, որը բարձրաձայնել է այդ խնդրի մասին և քրեական գործ հարուցել այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Լայչակի դեմ, հանդես գալով մի շարք ասուլիսներով և մեծ իրարանցում առաջացնելով հարցի շուրջ։
Ինչպես նախկին արտաքին գործերի նախարար Լայչակը ցանկացավ դատի տալ HS-ին և ինչ ստացվեց արդյունքում
1993 թվականից Սլովակիայում բնակվող հայ ֆիզիկոս, ձեռներեց, բարերար և ակտիվիստ Աշոտ Գրիգորյանը հայ համայնքի առաջատար ներկայացուցիչներից է։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահը շատ յուրահատուկ անհատականություն է։ Նրա բիզնես կայսրության գլխավոր գրասենյակն արդեն շատ խոսուն է և շատ բան է հաստատում։ Ոչ ոք չէր կարող սպասել, թե ինչ կարող էր թաքնված լինել Բրատիսլավայի արդյունաբերական տարածքի կենտրոնում տեղակայված այդ շենքում։ Նրա ընկերության նստավայրը ապակուց և մարմարից կառուցված շինություն է, որի գագաթին բացվում է նրա աշխարհը։
Դա ապակե գմբեթի տակ տեղակայված մի հսկայական տարածություն է, նման մի արևադարձային պարտեզի, որը լի է էկզոտիկ բուսական աշխարհով, շատրվաններով և տարբեր կենդանիներով։
Կարդացեք նաև
Իր՝ ծանր փորձությունների միջով անցած երեք միլիոնանոց աղքատ երկրի համար, որը հայտնվել է մահացու թշնամիների և իրենից շատ ավելի ուժեղ երկրների հարևանությամբ, նրա նման մարդիկ չափազանց կարևոր են:
Երևի թե այդ տարօրինակ պատմությունը, որը նա պատմեց ինձ մի բաժակ գերազանց հայկական կոնյակի և նրա թագավորության շուրջ ճախրող թութակների ճռվողյունի ներքո, լավագույնս նկարագրում է երկրում ստեղծված իրավիճակը։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը լուրջ վեճի մեջ հայտնվեց հարեւան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Նա գրեթե օդուժ չուներ, և պետք էր շտապ մի քանի ռազմական ինքնաթիռ ձեռք բերել, որը, սակայն, անհնարին էր, քանի որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) թույլ չէր տալիս զենք վաճառել թեժ պատերազմական հակամարտությունների կողմերին։ (Իհարկե, Ուկրաինան բոլորովին այլ բան է…)
Բայց Գրիգորյանը լուծում գտավ. նա իր փողերով էժան գնեց շահագործումից հանված ռուսական SU25 կործանիչներ, որոնց տեղափոխման համար կտրեց-հանեց նրանց թևերը, ամբողջը բարձեց գնացք ու առաքեց Հայաստան՝ մաքսային թղթերում հայտարարագրելով որպես մետաղի ջարդոն։
Այնուհետև թևերը մոնտաժվեցին ինքնաթիռների ֆյուզելաժների վրա, ինչ-որ բան վերանորոգվեց, ներկվեց, և ահա՝ Հայաստանի օդուժը համալրվեց նոր ինքնաթիռներով։ Գրիգորյանը հպարտությամբ ինձ ցույց տվեց մի տեսանյութ, որտեղ Հայաստանի նախագահը անհատապես շնորհակալություն է հայտնում նրան ողջ ժողովրդի առջև Անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր զորահանդեսին այս հայրենանվեր արարքի համար։
2020 թվականի ամռան սկզբին Գրիգորյանը Բրատիսլավայում հրավիրեց մամուլի ասուլիս, որտեղ մեղադրեց այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին Ադրբեջանին լայնածավալ սլովակյան զենքի սև վաճառքը թույլ տալու մեջ։ Խոսքը գնում էր այն մասին, որ 2017 և 2018 թվականներին Լայչակի նախարարությունը, խախտելով միջազգային պայմանագրերը, թույլատրել է Ադրբեջանին վաճառել 36 միավոր ժամանակակից Dana M-1 ինքնագնաց հաուբիցներ Tatra բեռնատարի շասսիի վրա և 30 միավոր RM-70 Vampír հրթիռային կայաններ, որոնք իրականում սարսափելի ավերիչ զենքեր են։
Որպես գնորդը ներկայացված էր իսրայելական կազմակերպությունը, որը, սակայն միջնորդ էր, և պարզ էր, որ զենքերն ավելի հեռուն կգնան։ Միաժամանակ նշենք, որ զենքի արտահանման լիցենզիան տրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, սակայն վերջնական օգտագործողի վկայականը, որը կարևորագույննն է զենքի արտահանման պարագայում, պետք է տրամադրի արտաքին գործերի նախարարությունը։ Դա այն մարմինն է, որը պետք է իմանա և ստուգի` զենքը ահաբեկիչներին արդյոք չի՞ գնում կամ կեղծ երթուղով չի՞ արտահանվում․դա խիստ անթույլատրելի է։
Լայչակի ղեկավարած նախարարությունը, անկասկած, շատ լավ գիտեր, թե ինչի մասին է խոսքը։ Եթե անգամ տեսականորեն հնարավոր էր, որ Լայչակը չիմանար վերջնական օգտագործողի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի անունը), ապա նվազագույնը կտեղեկացվեր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի թիկունքում կանգնած ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռը սկսեց թռչել Բաքվից Սլովակիա՝ զենքը ստանալու համար (հայտնի է, որ ընկերությունը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ամերիկյան Պենտագոնի հետ):
Գործարքն իրականացվել է հետևյալ կերպ․ ինքնաթիռը Բաքվից հասել է Բրատիսլավա, այնտեղ զենքը բեռնավորելուց հետո թռել Թել Ավիվ, որտեղ մնացել է մի քանի ժամ, իսկ հետո փոխված փաստաթղթերով թռել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետև այն կրկին վերադարձել է Սլովակիա և կրկին Թել Ավիվ և Բաքվու և այսպես 66 անգամ 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի հուլիսը։
Իսկ լայչակցիները դա չկասեցրեցին։ Նրանք նույնիսկ չդադարեցին գործարքը, երբ հայկական համայնքների ներկայացուցիչները սկսեցին բողոքի ցույցեր անել։ Չդադարեցին նույնիսկ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները սկսեցին գրել այդ մասին։ Ի՞նչ բարձր ատյաններից էր այդ կեղծ գործարքը հովանավորվում։ Կատարված գործարքի հանցավորության քաշը ավելի է ծանրանում, եթե նշենք նաև, որ նախկին ԱԳ նախարար Լայչակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահն էր նաև, և այնուհետև համատեղության կարգով նա նաև նշանակվեց ԵԱՀԿ նախագահ։ ԵԱՀԿ-ի, որը պետք է տնօրինի և ստուգի նման գործարքները, որպեսզի եվրոպական պետությունները զենք չվաճառեն թեժ հակամարտությունների օջախներին։ Այսպիսով, սա այն դեպքն էր, երբ Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը պատասխանատու էր Եվրամիության բոլոր պատկան մարմինների անվտանգության հարցում գործունեության համար։
Անցավ մի քանի ամիս: Սեպտեմբերին սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմը, և Գրիգորյանը կրկին դիմեց ԶԼՄ-ներին և հրավիրեց մամուլի ասուլիս։ Ասուլիսի հրավերում գրված էր․ «Ադրբեջանը ներխուժել է Հայաստան՝ օգտագործելով Սլովակիայից զինտեխնիկա, որը մատակարարվել է Մ.Լայչակի կեղծ լիցենզիայի օգնությամբ»։ Գրիգորյանի հետ նստած էին նաև բանախոսներ Սլովակիայի նախկին վարչապետ Յան Կարնոգուրսկին և Ազգային խորհրդի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մարդիկ, ովքեր անցյալում մեծապես նպաստել էին Սլովակիայի և Հայաստանի միջև բարեկամությանը։
Պարոն Միկլոշկոն իր զբաղեցրած բարձրագույն պաշտոնների ընթացքում այցելել է և՛ Հայաստան, և՛ Ղարաբաղ՝ երկու անգամ, ինչի համար Ադրբեջանի դատախազությունը նույնիսկ Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ ձերբակալության միջազգային հետախուզում է հայտարարել։ Չնայած նա Բաքվի բանտում չհայտվեց, իրականում, սակայն, հավանականությունը շատ մեծ էր։
Այստեղ նշենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որպես նրա պատմական մաս, շատ զգայուն հարց են քրիստոնյաների համար։ Այստեղ էր, որ քրիստոնեական հավատքը տարածելու համար Հայաստան եկան Բարդուղիմեոս և Թադևոս առաքյալները, որի արդյունքում այս երկիրն աշխարհում առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Սա է նաև պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին ինքնավար եկեղեցի է, քանի որ քրիստոնեության ծագման հետևում կանգնած ենե առաքյալները և հայկական եկեղեցու արմատները գալիս են Քրիստոսի ժամանակներից: Ըստ Միկլոշկոյի՝ քրիստոնեության այս հնագույն խորհրդանիշը թերեւս կարելի է համեմատել միայն Հռոմի կամ Երուսաղեմի հետ։
Սակայն թուրք և մահմեդական երկրների միջև գտնվող հայ ազգի պատմությունը ողբերգական է․ 19-րդ դ․ վերջում և 20-րդ դ․ սկզբում թուրքերի կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության հետևանքով զոհվել է մինչև մեկուկես միլիոն հայ։ . Հայերը փրկվեցին լիակատար բնաջնջումից՝ ընդգրկվելով Խորհրդային Միության կազմում, որտեղ կարողացան յոթանասուն տարի խաղաղ ապրել և ունենալ իրենց միութենական հանրապետությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղը վարչականորեն միացվեց Ադրբեջանին, ինչը Խորհրդային Միության փլուզումից հետո այս տարածքի շուրջ վեճի պատճառ դարձավ։
Եվ այստեղ հերթական անգամ մշակութային ցեղասպանություն է տեղի ունենում․ ավերվում են հին հայկական գերեզմանատները, վանքերը և քրիստոնեական կոթողները։ Այսօր դրանց հետքն անգամ չի մնացել։
Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ուզում այդ լեռնային և քարաշատ տարածքը սեփականացնել, եթե այնտեղ բնակչության 95 տոկոսը հայեր են։ Իսկ ինչո՞ւ է Թուրքիան այդքան ներգրավված այս հակամարտության մեջ։ Այս հարցերը դառնում են հասկանալի, եթե նշենք, որ Ադրբեջանցիներն իրենց անվանում են «ազերի թուրք» և ընդհանրացվում են թուրքերի հետ՝ չնայած դա իրականությանը այդքան էլ մոտ չէ։
«Սուլթան» Էրդողանին անհրաժեշտ է գրավել հայկական տարածքի մի մասը, որպեսզի ստեղծի միջանցք, որով Թուրքիան կապվելու է Կովկասից արևելք ընկած այլ թյուրքական պետությունների հետ: Նրա նպատակը ռուսական հանրապետությունները՝ Թաթարստանը, Բաշկիրստանը, ինչպես նաև հարևան միջինասիական երկրները՝ Թուրքմենստանը, Ղրղստանը, միավորելն է։
Շատ խոստումնալից դաշնակիցը Ղազախստանն է, բայց դրան հետևում են չինացի մահմեդական ույղուրները»,- ասում է Գրիգորյանը։ Արդյունքը պետք է լինի մեծ թյուրքական նեոօսմանյան խալիֆայությունը, որը ձգվում է Վիեննայից մինչև Սիբիր և Չինաստան:
Երկրորդ մամուլի հաղորդագրությունից հետո Լայչակից նամակ ստացանք խմբագրություն։ Նա պահանջում էր նրանից ներողություն խնդրել մեր գրած հոդվածի համար, հակառակ դեպքում նա մեզ դատի կտա։ Ինչպե՞ս էր իրականում: Իրականում, մենք մեջբերել էինք Գրիգորյանի հայտարարությունը առ այն, որ «Մ.Լայչակը տվել է կեղծ լիցենզիա», ուստի Լայչակը ճիշտ էր. նա ինքն իրականում զենքի արտահանման լիցենզիա չի տվել։ Նրա նախարարությունը միայն վերջնական օգտագործողի վկայական է տվել, այսինքն՝ թույլտվություն, որը պարտադիր անհրաժեշտ էր էկոնոմիկայի նախարարությանը՝ լիցենզիա տրամադրելու համար։
Այդ մեկ անճշտության համար մենք անմիջապես ներողություն խնդրեցինք Լայչակից կարճ հոդվածով, և լռություն տիրեց։ Լայչակն այլևս չառարկեց հունիս-սեպտեմբերյան հոդվածում արված լուրջ պնդումներին։
Բայց Գրիգորյանը կտրուկ բարկացավ. «Նա նման ծանր հանցագործություն է կատարել, և դուք դեռ ներողություն եք խնդրում նրանից,- կշտամբեց նա ինձ։- Պարոն Լայչակը պաշտպանվում է՝ հայտարարելով, որ այդ զենքի առևտրի վերաբերյալ կարծիքը տրվել է նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից, և ինքը չի հաստատել այդ զենքի առևտուրը, այլ այն հաստատվել է իր համապատասխան ստորաբաժանման կողմից։ Լավ է, որ մեղքի մի մասը նա չփորձեց բարդել իր վարորդի վրա։ Միայն թե ճշմարտությունը միակն է․ լիցենզիան ստորագրում է նախարարը, և տեքստը ինչպիսին պետք է լինի, այն ևս թելադրում է նախարարը և լիցենզիայի ողջ պատասխանատվությունը կրում է միայն և միայն նախարարը։ Մեզ դա հիանալի հայտնի է»,-հայտարարեց բարկացած Գրիգորյանը։
«Զարմանալի է, որ երբ դրա մասին գրեց HS, պարոն Լայչակը պահանջեց նրանցից ներողություն խնդրել։ Ահա թե ինչու մենք հիմա նամակ ենք ուղարկել պարոն Լայչակին, որտեղ գրում ենք, որ այն ամենը, ինչ գրել է խմբագիրը և հրապարակել է HS-ը, ճիշտ է, և եթե պարոն Լայչակը ներողություն չի խնդրում այդ ԶԼՄ-ից իր վարքի համար, ապա ես՝ Աշոտ Գրիգորյանս, այս հարցով կդիմեմ դատարան: Ես մեկ քրեական գործ արդեն հարուցել եմ պարոն Լայչակի դեմ՝ միջազգային խարդախության մեղադրանքով և սկանդալը, որում ներգրավված է այս մարդը, չի կարող վաղեմության և մոռացության մատնվել»,- ասաց Գրիգորյանը։
Սակայն Գրիգորյանն ընդգծել է ևս մեկ հետաքրքիր փաստ՝ կապված սպառազինության էմբարգոյի խախտման հետ, որը Սլովակիայի Հանրապետության միջազգային պարտավորությունների լուրջ խախտում է։ «Հետաքրքիր կլինի տեսնել, թե Սլովակիայի դատարանն այժմ ինչպես կզբաղվի այդ հարցով, ինչպես նաև վարչապետ Մատովիչի կաբինետը, որը երկար ժամանակ իրեն համարում է կոռուպցիայի դեմ պայքարող։ Ահա հիանալի հնարավորություն՝ օրինակելի կերպով լուծելու միջազգային կոռուպցիոն սկանդալի աղաղակող դեպքը։ Մանավանդ, որ Լայչակը վարչապետ Մատովիչի համար ատելի «Սմեր» կուսակցության ներկայացուցիչն է»,- այն ժամանակ ասել էր Գրիգորյանը։
Այդ ժամանակվանից անցել են շատ ամիսներ ու տարիներ, և այս գործի շուրջ լիակատար լռություն է տիրում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ոմանք տրամաբանական բացատրություն կարող են տալ՝ նշելով, որ Լայչակը և Մատովիչը, ինչպես նաև նրանց խունտան ենթարկվում են նույն տիրոջը, ում շատ հարմար է Հայաստանի պարտությունը, քանի որ դա նաև Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի պարտությունն է։ (Ի դեպ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքը հոր կողմից կիսով չափ հայ է):
Հայաստանի կորստով Ռուսաստանն ամբողջությամբ կկորցնի իր դիրքերը Հարավային Կովկասում և հարավային տարածաշրջանում․ նման պատկերացումը, առ այն. որ օվկիանոսից այն կողմի պարոնայք դիմել են ցյի իրենց վաղեմի բարեկամներին որոշակի ծառայություն պահանջելով. շատ գայթակղիչ է օգնել զենք մատակարարել ոչ պաշտոնապես, երբ դա արդեն պաշտոնապես հնարավոր չէ։
Ի՞նչ կասեք, սա «դավադրության տեսություն» չէ՞։
Մամուլի հաղորդագրություն