ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչո՞ւ են բողոքի ցույցեր կազմակերպում ռուսական դեսպանության, ռազմաբազայի դիմաց, կամ անդադար տրտնջում ՀԱՊԿ-ից ու վայրահաչում Ռուսաստանի ուղղությամբ։
Կործանման ավելի կարճ ճանապարհ կա.
«Գազպրոմ Արմենիա»-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում՝ հրաժարվում են նրանց գազից, և հայտարարում են՝ «Մենք չենք ուզում էժան 165 դոլարանոց գազ, (սպառողի համար՝ 1խմ -143.7 դրամ) մենք ուզում ենք 1600-2600 դոլարանոց նորվեգական գազ (սպառողի համար՝ 1խմ -1300-2300 դրամ)` ինչպես որ եվրոպայում է…»։
Կարդացեք նաև
Հաջորդիվ.
– դադարում է գազամատակարարումը,
– դադարում է նաև հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքի մատակարարումը,
– կանգնում են ատոմակայանը, ջերմաէլեկտրակայանները, բոլոր գործարանները, և այլն,
– բնականաբար՝ դադարում է նաև ջրամատակարարումը, որովհետև լույս չկա՝ ջուր էլ չկա:
Շարունակենք…
Ոչ գազ, ոչ լույս, ոչ ջուր, ոչ գործ, ոչ սնունդ, ոչ փող, յաթաղանն էլ՝ հայ ժողովրդի գլխին կախված։
Ե՞վ…
Եվ՝ Երևանի փողոցներում, բանկերում ու զագսի գրասենյակներում Ռուսաստանից ժամանած տասնյակ հազարավոր փախածներ…
Մարզերում փոքր ՀԷԿ-երից մի քանի հազար մարդիկ հոսանք կստանան, որպեսզի օտար ափերում տեղավորված հայանուն սեռաշեղվածների և հիստերիկ կանանց «լայվերը» նայեն…
«Գազպրոմ Արմենիա»-ի գրասենյակից հետո կարելի գնալ Իրանի դեսպանության դիմաց բողոքի ցույց անել, որպեսզի գոյատևելու վերջին աղոտ հույսն էլ վերանա։
Եվ՝ վերջ…
Մնացածը՝ թուրքական ավանդական «տեխնիկայի» հարց է։
2018թ.-ի բոլոր նպատակներն իրականացված կլինեն։