Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած», տեղանքին անծանոթ միջին վիճակագրական 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական «Կոմանդո» բրիգադների հերթական հարձակման ժամանակ. Վրթանեսյան

Հոկտեմբեր 13,2022 14:42

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի տեղ տեսա «ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից» վերնագրեր։

Իրականությունը, ինչպես միշտ, լրիվ այլ է…

Ի՞նչ է առաջարկում Մեծն սպարապետ Սուրեն Պապիկյանը. 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար (նշանակում է՝ նաև երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան մարդկանց)։

Ի՞նչ է մտնում սույն փաթեթի մեջ.

  • 4 օր՝ «կազմակերպական հատված» — այսինքն մարդկանց հավաքակայանից զորամաս տանելը, համազգեստ տալը, տեղավորելը, մինչև նախատեսված քանակը հավաքվի… Լավ։
  • 7 օր՝ «պատրաստություն» — այսինքն 7 օրում, կյանքում չծառայած, զենք չբռնած կամ, ասենք՝ 25 տարի առաջ ծառայած մարդկանց, իբր, զինվորական են դարձնելու։
  • 14 օր՝ «մարտական հերթապահություն» — այսինքն այս լրիվ անպատրաստ մարդկանց տանում են 2 շաբաթ խրամատ պահելու։

Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած», տեղանքին անծանոթ միջին վիճակագրական 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական կոմանդո բրիգադների հերթական հարձակման ժամանակ։

* * *

Տեսե՛ք, ես ինքս համարում եմ ու պնդում եմ, որ Նիկոլի ստեղծած այս աղետալի վիճակում անվտանգության ապահովումը առանց համազգային մոբիլիզացիայի անհնարին է։ Բայց սրանց արածը ոչ թե իրական անվտանգություն է ապահովում, այլ մարդկանց մոտ ստեղծում է այնպիսի տրամադրություն, որ կամ երկրից գնան, կամ էլ ասեն. «Ինչ ստորագրում եք, ստորագրեք, միայն թե մեզ հանգիստ թողեք»։

Եթե կարողանան, իհարկե կստորագրեն, բայց հանգիստ էլ չեն թողնի, բնականաբար։ Երբեք հանգիստ չենք լինելու, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31